Պետական գործուղումների շրջանակում ավիատոմսերի վերաբերյալ հարցման, ամրագրման և դուրսգրման գործընթացներ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է մուտք գործել  Հարթակ հետևյալ հղումով. https://booking.govtravel.am

Եթե Ձեր մուտքանունը և գաղտնաբառը չեն ապահովում Հարթակի մուքի հնարավորություն, անհրաժեշտ է էլեկտրոնային նամակով դիմել info@govtravel.am էլեկտրոնային հասցեին՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի և Ձեր կազմակերպության միջև կնքված պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցներից։

Եթե անհրաժեշտ է կնքել  պայմանագիր ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի և Ձեր կազմակերպության, ապա պայմանագրի օրինակելի ձևը ներբեռնեք հետևյալ հղումով, լրացեք այն և նեկայացեք ԷԿԵՆԳ ՓԲԸ (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, 5-րդ հարկ) երկու օրինակով, կամ էլեկտրոնային ստորագրված տարբերակը ուղարկեք info@govtravel.am էլեկտրոնային փոստին։

Հարթակից օգտվելու հետ կապված բոլոր խորհրդատվությունները և օգնությունները իրականացվում են ԷԿԵՆԳ-ի թիմի կողմից անվճար։

Ամրագրումների որոնումներ

Էլեկտրոնային հարթակում ամրագրումների որոնումներ կարող է կատարել միայն տվյալ կազմակերպության կողմից նշանակված անձը։

Ամրագրման հաստատում/մերժում

Հաստատող անձի կողմից ճանապարհորդողի կամ կազմակերպիչի կողմից կատարված ամրագրումը կարող է մերժվել, վերադարձվել խմբագրման կամ հաստատվել: Ամրագրումը հաստատվելու պահից գործարքը համարվում է իրավաբանորեն պայմանագրային պարտավորություն ստեղծող՝ այն համարվւմ է անվերապահորեն կնքված և ենթակա չէ չեղարկման պատվիրատու կազմակերպութայն կողմից առանց բացասական ֆինանսական հետևանքների: Կատարված ամրագրումը կարող է մերժվել կամ խմբագրման վերադարձվել, եթե ամրագրումը չի համապատասխանում ավիափոխադրման ընդհանուր կանոններին:

Ավիատոմսի դուրս գրում

Հաստատված յուրաքանչյուր ամրագրման հիման վրա «ԷԿԵՆԳ» ՓԲԸ իրականացնում է տվյալ ավիատոմսի դուրս գրում էլեկտրոնային եղանակով։

Վճարում

Դուրս գրված ավիատոմսերի դիմաց վճարումը կատարվում է համապատասխան հաշվարկային փաստաթղթերի հիման վրա, որոնք դուրս են գրվել համապատասխան կազմակերպության վավերապայմաններով (ՀՎՀՀ)՝ պայմանագրերով սահմանված մեխանիզմով։

170
Գրանցված Օգտվողներ
425
Նախորդ ամսվա ամրագրումները
0
Ընթացիկ տարվա ամրագրումները
6788
Նախորդ տարվա ամրագրումներ

Տեղեկացում

Հարգելի հաճախորդ, սույնով ծանուցում ենք. Հոկտեմբերի 28-ին` ժամը 11:00-15:00 ընկած ժամանակահատվածում, ԷԿԵՆԳ սպասարկման համակարգում իրականացվելու են տեխնիկական աշխատանքներ: Խնդրում ենք նշված ժամկետում խուսափել առցանց գործարքներից` վճարումներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը…

Ավելին

Դասընթացի կազմակերպում

Տեղեկացնում ենք, որ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն իրականացնում է ավիատոմսերի ամրագրման միասնական էլեկտրոնային հարթակի ուսուցողական դասընթացներ: Դասընթացի նպատակն է պատվիրատու կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ամրագրման միասնական էլեկտրոնային հարթակի աշխատանքին՝ գրանցվել, կատարել որոնումներ և…

Ավելին

Պետական գնումների շրջանակներում ավիատոմսերի ամրագրումներ

Ս.թ. հոկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 22.09.2016թ. թիվ 982-Ն որոշումը, որով կանոնակարգվում են պետական գնումների շրջանակում պատվիրատուների կողմից ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի առանձնահատկությունները և սահմանում են ավիափոխադրող ընկերությունների…

Ավելին
Ավիաընկերություններ